ճապոնիայի գերարագընթաց գնացքի ուղևորները շուտով հնարավորություն կունենան ոտքի լոգանքներ ընդունել ուղևորության ընթացքում: JR East-ը կսկսի տրամադրել նոր ծառայությունը հուլիսին՝ վերազինելով «սինկանսենի» մեկ վագոնը 2.4 մետր երկարությամբ երկու լոգարաններով: Ոտքերի լվացումը Ճապոնիայում բարձրարժեք արարողակարգ է, որը նախատեսված է ավելի շատ լիցքաթափման, քան մաքրման համար: Այժմ Toreiyu անունը կրող գնացքը կառաջարկի այս արարողակարգը հատուկ վագոններում Ֆուկուսիմայից Յագամատա պրեֆեկտուրա երթուղում՝ որպես գովազդային արշավի մի մաս, որը պետք է դեպի տարածաշրջան գրավի զբոսաշրջիկներին: