Ճապոնիայում արգելել են պարել ակումբներում

Ճապոնիայի գիշերային ակումբների այցելուներին սպասվում է տհաճ անակնկալ. երկրում սկսել է գործել օրենք, որը արգելում է պարել կեսգիշերից հետո: Ինքնին, օրենքը ուժի մեջ է մտել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Այն ժամանակ հիմնական պատճառ էին անվանում արևմտյան մշակույթի նման միտումների անբարոյականությունը: Բացի այդ, օրենքը ուղղված էր կասկածելի հաստատությունների դեմ պայքարին, որտեղ կարող էին ծավալվել անօրինական գործունեություններ, ինչպիսիք են` մարմնավաճառությունը կամ խաղային բիզնեսը:

No-Dancing-in-Japan

Սակայն, ժամանակի ընթացքում օրենքը գնալով քիչ է կիրառվել, թեև պաշտոնապես այն չեն վերացրել: Այդ պատճառով մինչև վերջերս ոստիկանությունը այդ փաստաթղթին նշանակություն չէր տալիս, իսկ ակումբները աշխատում էին այնպես, ինչպես բոլոր ժամանցային հաստատությունները: Պատճառը, թե ինչու որոշվեց վերհիշել օրենքը 2013 թվականին, պարզ չէ, բայց այն խախտողների հանդեպ քայլեր արդեն ձեռնարկվում են: Խոշոր ճապոնական քաղաքներում շատ ակումբներ արդեն փակվել են, իսկ որոշ սեփականատերներ ձերբակալվել են սահմանված կանոններին կհետևելու համար. հայտնում է ԻՌԱՏ-ՏԱՍՍ-ը:

No-Dancing-in-Japan

Մնացած գործող ակումներին ոչինչ չի մնացել, քան մոտքի մոտ «Արգելված է պարել կեսգիշերից հետո» ցուցանակը փակցնելը: Նրանց գովազդներից հանվել են «պարել» և «DJ»  բառերը, իսկ ակումբները ներկայացնում են իրենց գործունեությունը` որպես «զվարճանք»: Ընդ որում, «X ժամին» ակումբի անվտանգության աշխատակիցները դուրս են գալիս պարահրապարակ, որպեսզի դադարեցնեն խնջույքը: Ինչպես նշում է Japandailypress.com-ը` լավագույն դեպքում պարերը կարող են շարունակվել մինչև ժամը մեկը, բայց ոչ դրանից ավել:

You might also like