Ճապոնիա. Էթիկետ զբոսաշրջիկների համար

Բազմաթիվ ճապոնացի զբոսաշրջիկների փորձի համաձայն` հաճախ իրենց  վարքագիծը արտասահմանում հանգեցնում է օտարերկրացիների դժգոհության կամ ծիծաղի: Ճանապարհորդության ընթացքում անպատշաճ վարքից խուսափելու համար ճապոնական տուրիստական օպերատորները կազմել են մշակույթների տարբերության ցանկ, և, հետևաբար, որոշ կետեր, որոնցից անհրաժեշտ է խուսափել Ծագող Արևի երկրի բնակիչներին: Այսպիսով, օտարերկրացիների դժգոհությունը առաջացնող հիմնական պատճառներից մեկը չմփչմփացնելոց ուտելն է, այն դեպքում, որ Ճապոնիայում դա ոչ միայն ընդունված է, այլև խրախուսվում է. ճապոնացիները  կարծում են, որ ձայները սեղանի շուրջ հաստատում են ուտեստների համեղությունը և փառաբանում տան տիրոջը:

Japanese-tourists

Հաջորդ կետը լուսանկարների մասին է. շատերը չեն սիրում, երբ անծանոթը լուսանկարում է իրենց` իրենց համեմատելով գազանանոցի կենդանիների հետ, մի մասն էլ դեմ չէ դրան, բայց այն դեպքում, որ իրենց նախորոք հարցնեն: Ճապոնացի զբոսաշրջիկները շատ են սիրում լուսանկարել, նրանց համար բնական երևույթ է իրենց հանդիպած բոլոր անծանոթներին անմահացնելը: Ճապոնիայի տուրօպերատորները նաև նշում են, որ հանդիպմանը տասը րոպե առաջ գնալը իրենց երկրում համարվում է ուշացում, այն դեպքում, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում շուտ գալը գնահատվում է` որպես վիրավորանք տան տերերին, քանի որ հյուրը նրանց դնում է անհարմար դրության մեջ:

Japanese-tourists

Այդպիսով, նվազագույնը քսան րոպե ճապոնացին կլինի այդ տան միակ հյուրը: Ճապոնացիներին նաև խորհուրդ են տալիս խուսափել մաստակներից Սինգապուրում, որտեղ դա համարվում է վիրավորանք: Հիգիենիկ գործընթացները, ինչպիսին է, օրինակ` քիթ մաքրելը սեղանի շուրջ, Ճապոնիայում համարվում է նորմալ երևույթ, իսկ այլ երկրներում, մասնավորապես` Անգլիայում, դա բարկացնում է:

You might also like