2018 թվականի հունվարի 1-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 7,444 միլիարդի

Մոլորակի բնակչության թիվը  հունվարի մեկին կհասնի  7 444 443 881 մարդու։ Այս կանխատեսմամբ հինգշաբթի օրը  հանդես են  եկել  ԱՄՆ-ի Մարդաhամարի բյուրոյի մասնագետները։ Նրանք տարածված հաղորդագրությունում նշում են, որ մեր մոլորակում  78,5 միլիոնով ավել մարդ կապրի, քան 2017 թվականի հունվարի 1-ին։

Բնակչության աճը կազմում է 1,07 տոկոս։ Ակնկալվում է, որ 2018 թվականի հունվարին ամեն վայրկյան աշխարհում կծնվի ավելի քան 4 երեխա․ հայտնում է Ռոսիա 24-ը։

Մոլորակի բնակչության թիվը կաճի

Ավելի վաղ բյուրոն կանխատեսել էր, որ 2050 թվականին աշխարհում կապրի 9 միլիարդ մարդ։

XI դարի սկզբին Երկրում ապրել է 310 միլիոն մարդ, 1900 թվականին՝  1,6 միլիարդ։  6 միլիարդ ցուցանիշը գերազանցվել է 1999 թվականին։ 7 միլիարդի մոլորակի բնակչությունն հասել  է 2011 թվականին։