Գերմանիայի Մյունխեն քաղաքի The Charles Hotel հյուրանոցը իր հյուրերին առաջարկում է խաղալ Ջեյմս Բոնդի դերում և անմոռանալի արկածներ ունենալ 007 գործակալի ոգով: Արկածները կսկսվեն հյուրանոցի համարից, որտեղ հնարավոր կլինի գտնել հանցագործների թողած կոդավորված հաղորդագրությունը:
Կոտրելով ծածկագիրը` հյուրը տեղեկատվություն է ստանում հակառակորդի ծրագրերի մասին և սկսում հետապնդել նրանց ուղղաթիռով` Ալպերի ուղղությամբ: Այնտեղ ծանր մրցավազքից հետո նրան սպասում են ճաշը և մերսումը, որին կհետևեն այցելությունը խաղատուն և օղի-մարտինին. «Շարժել, բայց չխառնել»: Յուրաքանչյուր հյուրի համար գրվում է նոր սցենար:
Ծրագիրը ներառում է ինչպես թռիչքներ օդապարիկից, այնպես էլ` հակառակորդին հետապնդում «Porsche»-ով: Առաքելության ընթացքին կհետևի պրոֆեսիոնալ նկարահանող խումբը: Վերջում յուրաքանչյուր մասնակից կստանա իր ֆիլմը. նշվում է հյուրանոցի մամուլի հաղորդագրությունում: Լրացուցիչ տեղեկություններ և արժեքը կարելի է իմանալ հյուրանոցի տեղեկատվական ծառայությունից: