Իտալիայի ամենամեծ օդանավակայանը գործարկել է անվճար, անսահմանափակ Wi-Fi

Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան  օդանավակայանը, որն ամենամեծն է Իտալիայում, գործարկել է անլար ինտերնետի մշտական ցանց, որը գործում է առանց սահմանափակումների։

Անվճար, անսահմանափակ ցանցի գործարկման համար  օդանավակայանում տեղադրվել են հազար հաղորդիչ։ Ընդ որում, Wi-Fi-ը գործում է այնքան լավ, որ իրենց չվերթին սպասող ուղևորները կարող են ոչ միայն ստուգել էլեկտրոնային փոստն ու մուտք գործել սոցիալական ցանցեր, այլև՝ օնլայն ռեժիմով տեսանյութեր դիտել, ֆիլմեր ներբեռնել և տեսազանգեր իրականացնել։

You might also like