Իտալիա. Առափնյա Կարաչչոլոն կդառնա մեծ պիցցերիա

Նեապոլի 40 պիցցերիաները որոշել են միավորվել, որպեսզի ստեղծեն պիցցայի համատեղ տոն, որը կանցկացվի սեպտեմբերի 3-ից 8-ը  Կարաչչոլո ափին:

«Napoli Pizza Village»

Արդեն 12-րդ անգամ  «Napoli Pizza Village» միջոցառումը, որը նվիրված է ամենահայտնի իտալական ուտեստին, յոթ օրերի ընթացքում քաղաքային ափը կվերածի բաց ենկնքի տակ աշխարհում ամենամեծ պիցցերիայի, որը նախատեսված է 4.000 տեղի համար և զբաղացենում է  25.000 քառ. մետր տարածք:

«Napoli Pizza Village»

Այս տարի տոնի կազմապերպիչները՝ «Նեապոլիտանական պիցցայոլոների ասոցիացիան», կփորձեն գերազանցել անցած տարվա՝  75.000 պիցցաների  ռեկորդը: Հատուկ դրա համար ափին կտեղադրվեն 40  փայտե վառարաններ:

«Napoli Pizza Village»

Տոնին կմասնակցեն    47 ազգությունների ավելի քան 500  պիցցայոլո: Բացի բոլոր ցանկացողների համար պիցցա պատրաստելուց նրանք կմրցեն ութ անվանակարգերում պիցցայի լավագույն վարպետի կոչման համար: Բացի այդ, այս «Napoli Pizza Village»-ի շրջանակներում կգործի նաև պիցցայի թանգարան:

 

You might also like