Իտալիա. Վերոնան խցանում է գինին ռոմանտիկ հաղորդագրություններով

Վերոնայի գինեգործական ձեռնարկություններից մեկը որոշել է պատրաստվել Սուրբ Վալենտինի տոնին գինու շշերում ռոմանտիկ հաղորդագրությունների միջոցով: «Mara Valpolicella Ripasso Superiore»  գինու (Ջուլիետի Վերոնայի ակումբի պաշտոնական գինու) շշերի խցանների վրա կհայտվեն ամենագեղեցիկ սիրային երկտողերը, որոնք փետրվարի 14-ին կարելի է նվիրել երկրորդ կեսին:

Lovers drinking wine

Ամեն տարի Ջուլիետի ակումբի անդամները պատասխանում են հազարավոր նամակների, որոնք գալիս են ամբողջ աշխարհից և հասցեագրված են Շեքսպիրի ողբերգության գլխավոր հերոսուհուն: Գինու խցանների գրության համար կօգտագործվեն առավել սրտառուչ մեջբերումներ նամակներից, որոնք գալիս են Վերոնա արդեն երկար տարիներ, իսկ Ջերարդո Չեզարի ձեռնարկության Facebook-յան էջը այժմ հավաքում է լավագույն սիրային նամակները, որտեղ հիշատակվում է նաև գինին:

Italy

Բացի այդ, ռոմանտիկները, ովքեր կայցելեն Չեզարի գինու մառանը Քավայոն Վերոնեզե (Վերոնա նահանգ) քաղաքում, կարող են անձամբ իրենց նամակը դնել «Ջուլիետի փոստարկղում»: Ստացված նամակներից կընտրվեն լավագույնները, որոնք 2014  թվականի փետրվարին կմասնակցեն «Սիրելի Ջուլիետ» սիրային նամակների մրցույթին:

You might also like