Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է համաձայնագիր Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնի և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի միջև Վենետիկում «Էրմիտաժ Իտալիա» գիտամշակութային կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
Նոր ռուս-իտալական կենտրոնի աշխատանքի մասին հնգամյա պայմանգիրը նախատեսված է շարունակելու երկու երկրների գիտական և մշակութային համագործակցությունը, որը մեկնարկել է «Էրմիտաժ Իտալիա» հիմնադրամը 5 տարի առաջ Ֆերարայում:
Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին համագործակցությունը անվանել է «ռազմավարական». ««Էրմիտաժ Իտալիա» գիտամշակութային կենտրոնը կխթանի Իտալիայի և Ռուսաստանի միջև մշակութային հարաբերությունների զարգացմանը, իսկ իտալական արվեստի ռուս ուսումնասիրողները կունենան իրենց կենտրոնը հենց քաղաքում, որով մենք հիանում ենք և պահպանում նրա բազմաթիվ պատմագեղարվեստական վկայությւոնները: Մեզ սպասվում է շատ աշխատանք, այդ թվում՝ համատեղ միջազգային նախագծեր»: