Իտալիա․ Վենետիկը կվճարի զբոսաշրջիկներին անձրևի համար
Վենետիկի լողափերը, որոնք ցանկանում են ավելացնել զբոսաշրջիկների քանակությունը հունիսյան վատ եղանակին, ներկայացրել են նոր առաջարկ․ զբոսաշրջիկներին կվճարեն, եթե նրանց հանգստի ընթացքում անձրև տեղա։
«Արևայրուկ կամ գումարի վերադարձ» առաջարկը կգործի Ջեսոլո լողափին ուրբաթ օրվանից սկսած․ գրում է The Local-ը։ Զբոսաշրջիկները, ովքեր կվճարեն Վենետիկի լողափերում շեզլոնգի համար, կստանան իրենց գումարը հետ, եթե իրենց հանգիստը խափանվի ամառային անձրևի պատճառով։
Շեզլոնգի վարձակալության արժեքը կազմում է 13-ից 18 եվրո, և տեղական իշխանությունները հույս ունեն դեպի լողափ գրավել մեծ թվով մարդկանց։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ օդերևութաբանները խոստացել են, որ ամառը շոգ կլինի։