Վենետիկի Կավալինո Տրեպորտի լողափի վրա` գետնից 50 մետր բարձրության վրա հայտնվել է նոր ռեստորան: «Dinner in the sky» ատրակցիոնը, որը նախատեսված է սուր զգացողությունների սիարհարների համար, առաջարկում է հատուկ հարթակի վրա բարձրանալ օդ և ընթրել: Սեղանի մոտ կարող է տեղավորվել 22 մարդ` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով և օդի մեջ ազատ թափահարվող ոտքերով: Ցերեկը օդային ընթրիքը արժե 25 եվրո` ներառյալ ըմպելիքները: Ամբողջական ընթրիքը շոմպայնի հետ 50 մետր բարձրության վրա արժե 160 եվրո: