«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները կարող են սիրելի թիմի ողջ պատմությունը իմանալ հենց թանգարանից: Թուրինյան ակումբը նշում է իր ծննդյան 115 ամյակը, որի պատվին էլ տեղի է ունեցել ակումբային թանգարանի պաշտոնական բացումը: Այն տեղակայված է Արևելյան կողմում` Area 12 առևտրային կենտրոնի կողքին:
Այցելուները կարող են իրականացնել հետաքրքրաշարժ ճամփորդություն դեպի «սև-սպիտակների» աշխարհ` անցնելով նրանց հաղթանակների, մրցանակների, ֆուտբոիստների և ղեկավարների կողքով, որոնք մասնակցություն են ունեցել «Յուվենտուս» լեգենդի ստեղծման գործում: Նրանք ստիպված կլինեն կտրել 1.5 հազար քառ. կմ ճանապարհ` անցնելով գավաթների, լուսանկարների և հիշարժան իրերի կողքով, ներառյալ վերջին մրցանակը` 2011-2012թթ. Իտալիայի Ա սերիայի առաջնությունում տարած հաղթանակի գավաթը:
Ցուցահանդեսը, որը կլինի երկու լեզվով (իտալերեն և անգլերեն), մշակվել է մուլտիմեդիայի նորարարական տեխնոլոգիայով: Թանգարանի դիզայնը Camerana&Partners-ի և Studio Dedalo-ի համատեղ աշխատանքն է, իսկ թանգարանի տնօրեն է դարձել լրագրող Պաոլո Գարիմբերտին: