Իտալիա. զբոաշրջիկները կարող են տեսնել Կոմս Մոնտե Քրիստոյի գանձերը

Իտալիայի Սովանա բերդաքաղաքում  (Գորսսետոյի մարզ)  հնարավոր է գտնել կոմս Մոնտե Քրիստոյի գանձերը: Սան-Մամիլիանո եկեղեցու տարածքում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրության են հանվել 498 ոսկե մանրադրամներ, որոնք գտնվել են 2004 թվականին Սովանայի Սան-Մամիլիանո եկեղեցու խորանի տակից:

1500 տարիների ընթացքում առաջին անգամ գանձերը եղան հասանելի հանրության համար: Եզակի ցուցանմուշը ունի նաև գրական արժեք. Ալեքսանդր Դյուման,  լսելով գանձի գոյության մասին, որը սուրբ Մամիլիան թաքցրել էր Մոնտեքրիստո կղզում, որոշել է  հենց այդ գանձի պատմությունը ընդգրկել իր հայտնի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպում: Ոսկե մետաղադրամները գտնվել են 5-րդ դարի սկզբին 2 մետր խորությամբ եկեղեցու հատակից:

You might also like