Ջոնի Դի Ֆրանչեսկոն, ով աշխատում է Մելբուռնի 400 Gradi պիցցերիայում, գրավել է առաջին տեղը պիցցայի պատրաստման աշխարհի առաջնությունում: Մինչ ոմանք ցնցված էին, որ իսկական նեապոլիտանական պիցցան ամենալավը պատրաստում են Ավստրալիայում, պարզվեց, որ Դի Ֆրանչեսկոն այնուամենայնիվ իտալացի է, ով ծնվել է Նեապոլում և պիցցա պատրաստել սովորել է հայրենիքում:
Բայց, այնուամենայնիվ, իտալացիները անհանգստանալու առիթ ունեն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամպանիայի ավագ խոհարարը, բայց երրորդ մրցանակը ստացել է Լոնդոնի պիցցերիայում աշխատող Մարկո Ֆուզոն: Սակայն, դասական պիցցայի պատրաստման առաջին տեղը գրավել է իտալացին՝ Բարիի Բարսենտում դի Պուտինյանո պիցցերիայի Ջուլիո Շյալպին, ով պիցցա է պատրաստել պանրի երկու տեսակներից, սմբուկից և հացի փշրանքներից. գրում է The Local-ը: