Իտալիայում զբոսաշրջիկներին կփոխհատուցեն վատ եղանակի համար

RainՏուրիզմի արդյունաբերությունը, որը տուժեց անցած ամռան քմահաճ եղանակի պատճառով, այս տարի գրավում է զբոսաշրջիկներին հատուկ ակցիաներով։ Պեզարոյի հյուրանոցատերերը խոստացել են անվճար հանգստյան օրեր, եթե լինի անձրևային եղանակ, իսկ Ռիչչոնում, ինչպես արդեն հայտնել է Travelnews.am-ը, մայիսի  29-ին ամեն ինչ կլինի անվճար։

Ադրիատիկ ծովի Պեզարոյի քաղաքապետը դիմել է զբոսաշրջիկներին․ «Մի հետևեք եղանակի տեսությանը, եկեք մեզ մոտ և մի վախեցեք անձրևից»։ Հենց նրա հովանու ներքո  հյուրընկալության արդյունաբերության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որը խոստանում է անվճար հանգստյան օրեր, եթե հուլիս և օգոստոս ամիսներին հյուրերի  հանգստի օրերին երեք օր անընդմեջ անձրև տեղա։

RainՀամաձայնագրում նաև կա պայման, որի համաձայն՝ անձրևը պետք է տեղա ցերեկը, երեկոյան և գիշերային անձրևը հաշվի մեջ չէ։ Անվճար օրերից օգտվելու համար պետք է Պեզարո վերադառնալ 2016 թվականի սեպտեմբերին և մայիսին։

Ռիչչոնե ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ,  և մայիսի 29-ին զբոսաշրջիկները կարող են չվճարել հյուրանոցի կամ ռեստորանի վճարը, ինչպես նաև՝ անվճար այցելել լողափ և օգտվել տաքսի ծառայություններից։

You might also like