Իտալական երեք քաղաքներ պայքարում են աշխարհի ամենանեղ փողոցով քաղաքի կոչման համար: Այդ կոչումը օգնում է ներգրավել զբոսաշրջիկների: Առաջին հայտատուն Տերմոլին է: Տեղի հնագիտական ընկերության նախագահ Օսկար դե Լենազայավլյաետը նշել է, որ Rejiecelle փողոցը ամենանեղն է աշխարհում:
Դե Լենայի խոսքերով՝ փողոցի լայնությունը ընդամենը 41 սմ է, իսկ որոշ տեղերում հասնում է 38-ի: Ռիպատրանսոնե քաղաքի բնակիչները հայտարարում են, որ հենց իրենց քաղաքում է գտնվում աշխարհի ամենանեղ փողոցը, ինչը հաստատված է Գինեսի Ռեկորդների գրքում:
Փողոցի լայնությունը 43 սմ է: Երրորդ քաղաքը՝ Չիտա դելա Պիվեն կարող է հպարտանալ իր 45 սմ լայնությամբ փողոցով: Սակայն աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է Գերմանիայի Ռոյտլենեգն քաղաքում: Շպրոյենհոֆշտրասսե փողոցի լայնությունը ամենանեղ մասում հասնում է 31 սմ-ի: