Իտալական քաղաքներից մեկի դատարանի նախագահը այնքան է հոգնել զբոսաշրջիկներին նախանձելուց, ովքեր շրջում են պալատի շուրջ շորտերով և լողափնյա հողաթափերով. որ արգելել է ամառային հագուստը: Բրինդիզիի դատարանի անտանգության վարչություն ուղարկված պաշտոնական նամակում նախագահ Ֆրանչեսկո Ջիարդինոն ափսոսանք է հայտնել «տհաճ իրավիճակի» համար, որը ծագել է ամռան մեկնարկի հետ կապված և «դատարանի մուտքի մոտ նման իրավիճակներից խուսափելու համար, մենք տեղեկացնում ենք ձեզ, դուք չպետք է ներս թողնեք մարդկանց, ովքեր հագնված են անպատշաճ կերպով»: Նամակում դատարանի նախագահը արգելում է շորտերը, շատ խորը բացվածքով և/կամ թափանցիկ շորերը, կարճ կիսաշրջազգեստները և հողաթափերը». մեջբերում է նամակը the Local-ը: Այսպիսով, ճանապարհորդները պետք է խուսափեն Բրինդիզիից, որպեսզի չստիպեն օրենքի ներկայացուցիչներին մահացու մեղք գործել: