Իտալիա. Աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցը գտնվում է Սարդինիայում

Սարդինիա կղզու Le Dune իտալական հյուրանոցը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցը՝ այս տարվա ամռան արդյունքներով:  Luxury-Hotels.com վեբ պորտալի պատրաստած զեկույցի համաձայն՝ միջին օրական սակագինը մեկ գիշերվա համար 2539 դոլար է  (1986 եվրո):

Ամենաթանկարժեք հյուրանոցների ցուցակում կա  Սարդինիայի ևս 4 հյուրանոց. Pitrizza և  Vila del Parco, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ օրական միջին  2041 և 2031 դոլար (1596 և 1589 եվրո) արժողությամբ, և Cala di Volpe և Romanzzino հյուրանոցները, որոնք գտնվում են վարկանիշային աղյուսակի  վեցերորդ և յոթերորդ տեղերում, որոնց արժեքը 1904 և 1850 դոլար է  (1488 և 1446 եվրո):

Երկրորդ պատվավոր հորիզոնականում Մարաքեշի Royal Mansour հյուրանոցն է (2060 դոլար, 1611 եվրո): Հինգերորդ տեղում Պարոյի (Բուտան) Amankora & Spa հյուրանոցն է. այստեղ համարը կարելի է վարձակալել 1910 դոլարով (1493 եվրո):

You might also like