Իտալիա. գլխավորը նոր հռոմեական զուգարաններում` չմոռանալ, թե ինչի համար ես եկել

Հռոմում հիմնում են նոր հասարակական զուգարաններ, որն էլ զբոսաշրջիկի համար կարժենա մեկ եվրո: Նոր զուգարանները կլինեն ութանկյան ձևով  և կառուցված կլինեն ապակուց (անթափանց) և մետաղից: Ներսում զբոսաշրջիկներին անակնկալ է սպասվում. նրանք կարող են ձեռք բերել Roma Pass զբոսաշրջային քարտեզը, զբոսաշրջիկային տուրեր, ինչպես նաև կարող են օգտվել ջրի ավտոմատ վաճառքի վայրերից: 


Զուգարանները օրվա մեջ բաց կլինեն նվազագույնը 10 ժամ: Ընդ որում` հատուկ զբոսաշրջիկների համար այնտեղի աշխատողները կլինեն օտար լեզվի իմացությամբ: Նախագծի արժեքը, որը հաստատված է քաղաքապետի կողմից, կազմում է 1 միլիոն եվրո: Զուգարանից օգտվելու համար զբոսաշրջիկները պետք է վճարեն 1 եվրո, բացառությամբ նրանց, ովքեր ձեռք են բերել Roma Pass քարտեզը. նրանք կարող են օգտվել անվճար:

You might also like