Իտալիա․ Փայտե հյուրանոց են կառուցել Պեզարոյում

Պեզարոյում տեղի է ունեցել նոր հյուրանոցի շնորհանդեսը, որն ստացել է Եվրոպայի ամենաբարձր փայտե հյուրանոցի կոչումը։ Nautilus-ը պատկանում է  Eden Hotels & Resorts հյուրանոցային խմբին։
Չնայած նյութի թվացյալ  դյուրաբեկությանը՝  ճարտարապետ Մարկո Գաուդենցիի նախագծով կառուցված հյուրանոցը ամբողջովին պատրաստված է փայտից։ Փայտից է նաև համարներում առկա կահույքը։ Չնայած դրան՝ այն  պատրաստ է խոշոր բնական աղետների։ Հայտարարվել է, որ այն կարող է դիմակայել  8 մագնիտուդ երկրաշարժին,  իսկ հրակայունությամբ գերազանցում է իր բետոնե մրցակիցներին։
Հյուրանոցն ունի 111 համար, տարածքում գործում է տեղական խոհանոցով ռեստորան։

You might also like