Տուրիստական Սորրենտոն (Նեապոլի շրջան) մեծ ճանաչում է վայելում ամուսնանալ ցանկացող զույգերի մոտ: Այս տարի նոր կազմված ընտանիքների քանակը 6%-ով ավելացել է` համեմատած 2011 թվականի հետ:
Ընդ որում նորապսակների 85%-ը, ովքեր ամուսնանում են ռոմանտիկ և հարսանեկան արարողությունների համար հրաշալի վայր համարվող Սորրենտոյում, համարվում են Մեծ Բրիտանիայի բնակիչներ, որոնք վաղուց անտարբեր չեն սորրենտական ափերի հանդեպ:
Մնացյալ զույգերի 10%-ը, որոնք իրենց ամուսնությունը գրանցել են Սորրենտոյում 2012 թ-ին, իտալացիներն են, ևս 5 %-ը իռլանդացիներն են, ամերիկացիները և ավստրալիացիները: Ընդհանուր առմամբ այս տարի (հոկտեմբերի 31-ի տվյալներով) այստեղ ամուսնացել է 537 զույգ: