Իտալիան հաստատեց իր հեղինակությունը` որպես զբոսաշրջության մեջ ամենագրավիչ երկիր: Լամպեդուզա կղզու լողափը, որտեղ մշտապես այցելում են Աֆրիկայի փախստականները, TripAdvisor’s Traveller’s Choice Awards 2013 թվականի մրցանակաբաշխությանը ճանաչվել է աշխարհի լավագույն լողափ:
Լամպեդուզա կղզու Rabbit լողափը` շնորհիվ իր սպիտակ ավազի, յուրահատուկ տեղանքի և ջրի հիանալի գույնի, գլխավորել է աշխարհի լավագույն լողափերի ցանկը: Բացի դրանից, Իտալիան նաև շատ մրցանակներ է ստացել «հյուրանոցներ» կատեգորիայում, ավելի շատ, քան որևէ մեկ այլ երկիր աշխարհում: 7 117 հյուրանոցներից Իտալիայի 152 հյուրանոցները ներկայացված են եղել մրցանակաբաշխությանը: Ամենաշատ քանակությամբ հյուրանոցներ ունեցող տարածքը դարձել է Տրենտինո Ալտո Ադիջե շրջանը. գրում է The Local-ը: Իսկ Օրտիզեյի՝ Բոլցանո Cavallino Bianco Family Spa Grand Hotel-ը դարձել է լավագույնը «ընտանեկան հյուրանոց» կատեգորիայում: