Իտալիա. քաղցրասերների մուտքը ազատ է

Հունվարի 19-ից 23-ը Հռոմում կանցկացվի ավանդական «քաղցր» տոնավաճառ` «SIGEP» ընդհանուր անվանմամբ (Պաղպաղակի միջազգային սրահ, հրուշակեղենից առարկաներ և թխվածքներ): Պաղպաղակը, թխվածքաբլիթը, հացաբուլկեղենը, պիցցան, շոկոլադը և սուրճը կդառնան հինգօրյա քաղցր փառատոնի գլխավոր հերոսները, որոնք ամեն տարի գրավում են բազմաթիվ իտալացիների և օտարազգիների:

SIGEP

34-րդ փառատոնի ծրագրում ավելի քան 250 տարբեր միջոցառումներ կան, այդ թվում` միջազգային չափանիշներին համապատասխան միջոցառումներ, որոնց թվում է, օրինակ «Gelato World Tour 2013-2014»-ը, տնային պաղպաղակի օլիմպիադան, ամենանորաձև տորթերի պատրաստման մրցույթը, շոկոլադի պատրաստումը, հինգ աշխարհամասերից եկած երիտասարդ հրուշակագործների միջազգային չեմպիոնատը, շաքարի հետ աշխատող վարպետների մրցույթը և այլն:

«SIGEP»

Այս մրցաշրջանի նորություն կդառնա «Top buyers from 5 continents» ինֆորմացիոն տաղավարը` բաղկացած վեց լեզուներից, որը կոչված կլինի ավելի լավ համատեղել առաջարկներն ու պահանջները:

You might also like