Իտալիա. Սնոուբորդ՝ հենց Միլանի կենտրոնում

Snowboard in MilanՁյան վրա սահելու համար Միլանի բնակիչներին այժմ հարկավոր չէ անգամ գնալ լեռներ. Սուրբ Ծննդյան նախօրեին Միլանում հնարավոր կլինի սահել դահուկներով, չմուշկներով և սնոուբորդով` քաղաքից դուրս չգալով: Դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 6-ը Բեկկարիայի հրապարակում և Լամբրատե շրջանում ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար կկառուցվեն ճանապարհներ լեռնադահուկային սպորտաձևի, սնոուբորդի համար, ինչպես նաև, հատուկ ռետինե խողովակներ՝ արհեստական ձյան համար:Snowtubing Բեկկարիայի հրապարակում 30 մետր երկարություն և 4 մետր բարձրություն ունեցող ճանապարհին հնարավոր է սահել հատուկ շրջանաձև ռետինե խողովակներով, ավելի հետաքրքիր ժամանցի վայրեր կան Լամբերտե շրջանում` Կրեպսի սպորտային համալիրում, այնտեղ սահելու բարձրությունը սկսվում է 6 մետրից, իսկ ձյունածածկ ճանապարհի երկարությունը կազմում է 40 մետր: Ճանապարհները կառուցվել են Միլանում Սուրբ Ծննդյան տոնավաճառների անցկացման շրջանակում, որը  ապահովել է քաղաքային համայնքը Zero-Gravity սպորտային ասոցացիայի հետ համատեղ: Բեկկարիայի հրապարակում գտնվող «Ձյունե այգին» մշտապես կաշխատի, այդ թվում՝ Սուրբ Ծնունդին և Ամանորին: Միակ սահմանափակումն այն է, որ սահել ցանկացող երեխաների տարիքը  պետք է 6-ից բարձր լինի:

You might also like