Իտալիայի Սարդինիա կղզու արևելյան ափին նկատվել է հսկա շնաձուկ կամ շնաձուկ-փիղ: Անցած շաբաթ այս հսկա, բայց անվնաս կենդանուն բազմիցս նկատել են Օրոզեի ծոցում: Դա Միջերկրական ծովի ամենամեծ կենդանին է, որի երկարությունը միջինում 7-8 մետր է: Սակայն, չնայած իր մեծությանը, շնաձուկ-փիղը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, քանի որ այն սնվում է ծփակենսիկով` հավաքելով այն մշտապես բաց անատամ բերանով: Իտալիայի ջրերում այս հսկա շնաձկանը կարելի է հանդիպել Ապուլիայի ափին և ողջ Ադրիատիկում: Բայց վերջերս այս կենդանու մշտական բնակության վայրն է դարձել Սարդինիայի Օրոզեի ծովածոցը: