Հռոմի թանգարաններում, հնագիտական համալիրներում և արվարձաններում կհայտնվի անվճար ու անլար ինտերնետ: Ապագա Wi-Fi ցանցի նախագիծը ներկայացված է եղել Իտալիայի մշակութային ժառանգության նախարարի տեղակալ Ֆրանչեսկո Ջիրոյի և Հռոմի շրջանի նախագահ Նիկոլ Զինգարետիի կողմից, որի շրջանակներում էլ ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը:
Արդեն 2012 թվականին քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները կարող են անվճար օգտվել անլար ինտերնետից Հռոմի տարբեր շրջաններում, որտեղ կան մշակութային տեսարժան վայրեր: Շրջելով Հռոմի արվեստի թանգարաններով, Կոլիզեյով կամ Կայսերական ֆորումներով` հնարավոր կլինի զբոսնելու հետ մեկ տեղ նաև լրացուցիչ տեղեկություն ստանալ դրանց մասին:
«Շնորհիվ այդ համաձայնագրի մենք մի մեծ քայլ ենք կատարում քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկների մշակութային արվեստով ապահոովելու գործում` թանգարանային գոտիները և հնագիտական համալիրները ավելի ժամանակակից դարձնելով: Մենք ծրագրում ենք այդ ծառայությունը մատուցել բոլոր կարևոր օբյեկտներում, և նշեմ, որ ինժիներները արդեն անցել են գործի», – նշել է Նիկոլ Զինգարետին: