Հռոմում ծրագրվում է սկսել «Romaland» թեմատիկ այգու շինարարական աշխատանքները, որտեղ ներկայացված կլինի Հին Հռոմի ողջ վեհությունը. հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հայտնում է «The Times»-ը` Հռոմի քաղաքապետ Ջաննի Ալեմաննոն (Gianni Alemanno) նախատեսում է իր բոլոր ենթակառուցվածքներով թեմատիկ այգու շինարարությունը սկսել 240 հեկտար տարածքում:
Զբոսաշրջիկները այգում կտեսնեն թարմեցված ֆորումը, Կոլիզեյը, գլադիատորների պայքարը և կարող են մասնակցել նաև կառքերով մրցույթներին: Ինչպես նաև` այգում հնարավոր կլինի այցելել խանութներ` խուսափելով տրանսպորտային խառնաշփոթությունից: Բացի այդ, ծրագրվում է հինգ հյուրանոցների շինարարությունը, որտեղ հնարավոր կլինի մնալ:
«Romaland» կամ «Disneyland of Ancient Rome» թեմատիկ այգին կլինի ևս մեկ գրավիչ վայր Հռոմ այցելող զբոսաշրջիկների համար: Այժմ իտալական մայրաքաղաքի զբոսաշրջիկների թիվը կազմում է տարեկան 12 միլիոն մարդ: