Google-ի Sightsmap ծառայությունը օգտատարերի ուշադրությանն է ներկայացրել քարտեզ, որի վրա նշված են լուսանկարների քանակը՝ արված մեր մոլորակի այս կամ այն վայրում։ Մոլորակի ամենաշատ լուսանկարվող վայրերը նշված են տարբեր գույներով՝ կախված այնտեղ արված լուսանկարների քանակից։
Ամենաքիչ քանակությամբ լուսանկարները նշված են կանաչ գույնով, ամենաշատերը՝ դեղին։ Քարտեզը կազմվել է Google-ի մեկ այլ՝ Panoramio ծառայության տվյալներով, որով լուսանկարները կցված են ինտերակտիվ էկրանի որոշակի տեղերում։
Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող քաղաքներ են ճանաչվել Հռոմը, Բարսելոնան, Փարիզը, Ստամբուլը և Վենետիկը։ Աառաջատարների տասնյակում է հայտնվել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը․ նշում է Hungary Today-ը։