Իտալիա. Հռոմում վերանորոգումից հետո բացվել է Միտրա աստծու հինավուրց տաճարը

Երկու տարվա  վերանորոգումից հետո հռոմեական Կարակալաններում վերաբացվել է Միտրա աստծու տաճարը: Միտրայի տաճարը (կամ միտրեումը) ավելի քան տասը տարի փակ է եղել հասարակության համար: Հնագիտական համալիրի տնօրեն Մարինա Պիրանոմոնտեն ասել է, որ այս Միտրեումը համարվում է ամենամեծը Հռոմում . բաղնիքի  բացումից հետո մ.թ. 216 թ. ստորգետնյա պատկերասրահը, որը կիլոմետրերով տարածվում է գետնի տակ, նվիրվել է Միտրայի պաշտամունքին:

Այս որոշումը  թելադրված էր Սեվերով տոհմի կրոնական պաշտամունքի տարվածությամբ. գրում է Պիրանոմոնտեն: Միտրեումի կենտրոնում գտնվում է մեծ` 25 մ  երկարությամբ և 15 մ լայնությամբ,  սրբազան սրահը: Հատակին սև-սպտակ խճանկար է, կենտրոնում խորը փոս՝ շրջապատված ցանկապատով: Այն նախատեսված է եղել զոհաբերության համար. այդտեղ բերել են թմրանյութերով ներարկած ցուլի, այնուհետև դանակահարել են, իսկ արյունը հոսել է փոսի մեջ: Համաձայն պատմական աղբյուրների՝ այդ կերպ անցկացրել են դարձի եկածների  օրհնության արարողակարգը:

You might also like