Հռոմում զբոսաշրջիկներին հրավիրում են այցելել XVI դար: Իտալական մայրաքաղաքի հյուրերին կպատմեն նկարչության, ճարտարապետության և մշակութային միտումների մասին, որոնք եղել են Հռոմում XVI դարում: Հենց դրան է նվիրված լինելու «Վերածնունդը Հռոմում» ցուցահանդեսը, որը կանցկացվի հոկտեմբերի 25-ից մինչև փետրվարի 25-ը Palazzo Sciarra-ում:
Այցելուները կարող են լինել յոթ բաժիններում, որոնք նվիրված են 1500-ական թթ-ի արվեստի տարբեր ճյուղերին, սկսած` մեծ վարպետների ստեղծած կրոնական իրերից: Ցոուցադրվածներից ամենավառը կարելի է համարել Ռաֆայելի ինքնադիմանկարը և Միքելանջելոյի նկարած կարդինալ Ռեջինալդ Պոուլի դիմանկարը: Ինչպես նաև` ցուցահանդեսին կներկայացվի եռաչափ Սիքստինյան մատուռը, Պերինո դել Վագիի ու Ֆրանչեսկո Սալվատիի գլուխգործոցները:
Եվս մեկ հաճելի միջոցառում է սպասվում Հռոմի հյուրերին. Հռոմ կայցելի հայտնի Cinecitta կինոստուդիան: Այն իր պատմության մեջ առաջին անգամ կբացի իր դռները բոլոր ցանկացողների առջև, որպեսզի տեսնեն, թե ինչպես են պատրաստվել լավագույն իտալական ֆիլմերը: Այդտեղ կարելի է լինել մինչև նոյեմբերի 30-ը: