Ֆյումիչինոյի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ավազակախմբին, որը գործել է օդանավակայանի մեկնման գոտում: Երեք չիլիցիները և արգենտինացին կատարել են բազմաթիվ գողություններ և օդանավակայանի ուղևորներին մեծ վնասներ պատճառել, ինչպես նաև, մի քանի անգամ կողոպտել են քաղաքի հեղինակավոր հյուրանոցները: Հանցագործ քատյակի անդամները զոհին մոտեցել են որևէ հարց տալու պատրվակով, և մինչ նրանցից մեկը իբրև թե լսել է հարցի պատասխանը, նրա գործընկերները զբաղվել են ոչ մի բան չկասկածող զբոսաշրջիկի պայուսակով և ճամպրուկով: Զոհերի թվում են արաբական երկրներից եկած և պարզապես հարուստ զբոսաշրջիկները: Բառացիորեն երեկ այդ քառյակը թալանել է Հռոմի հյուրանոցներից մեկի զբոսաշրջիկին, ով ժամանել էր միջազգային համագումարի: Ոստիկանության հետաքննությունը և տեսախցիկների ձայնագրությւոնները թույլ են տվել ձերբակալել հանցագործներին, որոնց այժմ սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: