Նոր նախաձեռնություն է ներկայացրել Հռոմի իշխանությունները՝ ժողովրդին հնարավորություն տալ այցելել նախկինում այցելությունների համար փակ տները և պալատները: «Բաց դռների օր Հռոմեական պալատներում» նախաձեռնությունը, որը մեկնարկել է նոյեմբերին, զբոսաշրջիկների համար կբացի միջնադարյան աշտարակների, այգիների, առանձնատների և պալատների դռները:
Կառույցը, որը բաց կլինի այցելուների համար, Սակկետտի պալատն է, որը կառուցել է Անտոնիո դա Սանգալլոն 1542 թվականին և որը գնել է Սակկետտի ընտանիքը 1649 թվականին, որի սերունդները ապրում են այնտեղ մինչ այսօր: Զբոսաշրջիկները կարող են այցելել Հռոդոս ասպետի լոջա և Կիջի ամրոց, որը հանդիսանում է Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրը. հայտնում է The Local-ը: