Իտալիա. «Հռոմեական ընթրիք» «Հռոմեական արձակուրդների» ընթացքում

Իտալիայի մայրաքաղաքում հայտնվել է «Homerestaurant» անունը կրող  նոր ծառայություն զբոսաշրջիկների համար. Հռոմի հյուրերին հնարավորություն կտրվի ընթրել տեղի բնակիչների տանը՝ վայելելով տեղին բնորոշ ուտեստների համը և տանտերերի հյուրընկալությունը:

«Home Restaurant»

Գաղափարի հեղինակ Դանիելա Նուրցիայի կարծիքով՝ «Հռոմեական ընթրիքները» թույլ կտան հյուրերին ավելի լավ ճանաչել հասարակ հռոմեացիներին և նրանց մշակութային ավանդույթները, իսկ հյուրընկալ տանտերերին՝ գումար վաստակել: Հատուկ դրա համար բացված Ceneromane.it  կայքում բոլոր նրանք, ովքեր ցանկանում են փորձել տնական իտալական խոհանոցը, կարող են ընտրել այն տունը, որի ճաշացանկը համապատասխանում  է  իրենց ճաշակին և հանդիպման օր նշանակել:

«Home Restaurant»

Բոլոր տանտերերը  մինչև նախագծին մասնակցելը անցնում են հատուկ դասընթացներ՝ ապահովելով հյուրերի համար բոլոր սանիտարական նորմերը: «Հռոմեական ընթրիքների» ճաշացանկը, սկսած՝ խորտիկներից, մինչև՝ աղանդեր,  հիմնված է Լացիո տարածաշրջանի  խոհանոցին բնորոշ ուտեստների վրա:

You might also like