Rainews.it-ի աղբյուրը հաղորդում է, որ փակվում է այն ռեստորանը, որտեղ 76 տարի առաջ հաճախորդներին մատուցել են տիրամիսու հայտնի աղանդերը: Իտալիայի հյուսիսում գտնվող Տրեվիզո քաղաքի «Le Beccherie» ռեստորանը այլևս չի ուրախացնի իր հավատարիմ մշտական հաճախորդներին բարձրակարգ ուտեստներով: Պատճառն այն է, որ ճգնաժամի ընթացքում այցելությունները ռեստորան պակասել են, և հաստատությունը դադարել է եկամուտ ստանալ:
Հենց այդ խոհանոցում է կյանք առել հայտնի տիրամիսու աղանդերի բաղադրատոմսը: Իր պատմության ընթացքում այստեղ ստեղծվել են բազում բաղադրատոմսեր: «Ոչինչ հավերժ չէ», -հայտարարել է ռեստորանի հիմնադրի զարմիկը:
Ռեստորանը հայտնի էր ոչ միայն իր ուտեստներով, այլև՝ հայտնի հաճախորդներով՝ դերասան Ուգո Տոնյացցի, Պետրո Ջերմի և Վիտտորիո Գասսման: Կուլտային հաստատությունը փակվում է, բայց նրա տիրամիսուն, որը իտալական գաստրոնոմիայի այցեքարտներից մեկն է, խոստանում է հավերժ ապրել: