Գերմանացի զբոսաշրջիկը ստիպված է եղել լվանալ հանրահայտ Պոնտե Վեկկիոն և վճարել 160 եվրո տուգանք այն բանից հետո, երբ իր աղջիկը գունավոր մարկերով նկարել էր կամուրջի պատերը: Հավանաբար ոգեշնչվելով հսկայական գեղարվեստական ստեղծագործություններից` աղջիկը կամուրջի վրա նարնջագույն մարկերով նկարել էր աստղեր:
Բայց երիտասարդ նկարչուհու աշխատանքները վիճակված էին մոռացության մատնվել, երբ կամուրջը հսկող ոստիկանները հայտնաբերեցին նկարածը և ստիպեցին աղջկա հորը մաքրել աշխատանքները: Բացի դրանից, գերմանացի զբոսաշրջիկը ստիպված եղավ տուգանք մուծել:
Ֆլորենցիայի բնակիչները չեն սիրում, երբ զբոսաշրջիկները վնաս են հասցնում իրենց հարազատ քաղաքին, որն էլ դարձել է իտալական Վերածննդի հայրենիքը, իսկ այս ամռանը քաղաքը խիստ տուժել է «խելագար» զբոսաշրջիկների կողմից. բողոքում է La Nazione ամսագրի խմբագիր Լուիջի Կապորրոն: Իր հոդվածում խմբագիրը բողոքում է բազմաթիվ գրաֆիտիներից, որոնք արել են զբոսաշրջիկները և հիշեցնում է ամերիկացի զբոսաշրջիկի կոտրած Մադոնայի մատը: