Իտալական Federculture ասոցացիան հայտարարում է, որ Հռոմի իշխանությունները այս տարի՝ համեմատած 2012 թվականի հետ, ավելի կկրճատեն մշակույթին ուղղված բյուջեն: 2014-2016 թվականներին Հռոմը մշակույթի վրա կծախսի միայն 1.4 միլիարդ եվրո, իսկ 2013 թվականին բյուջեն կազմել է 1.5 միլիարդ եվրո. գրում է The Local-ը: Նման խնայողության արդյունքում` տեսարժան վայրերի վրա ծախսվող գումարի չափսերը կհասնի մինչև 75 միլիոն եվրոյի, այն դեպքում, երբ 2008 թվականին պետությունը դրա վրա ծախսել է 165 միլիոն եվրո: Federculture-ի ղեկավար Ռոբերտո Գրոսսին հայտարարել է, որ իրավիճակը սպառնացող է, և շուտով Իտալիան կմնա առանց զբոսաշրջիկների, քանի որ նրանք էլ ոչինչ չեն ունենա տեսնելու: