Կալաբրիայի Տորտորա-Մարինա (Կոզենցա նահանգ) քաղաքում ստեղծել են Սուրբ Ծննդյան դրվագապատկեր՝ արժանի Գինեսի Ռեկորդների գրքին: Նրա երկարությունը 21 մետր է: Դրվագապատկերը տեղադրված է Ալդո Մորո կենտրոնական փողոցում և իրենից ներկայացնում է քանդակային կոմպոզիցիա՝ վերակերտելով Պաղեստինը 2000 տարի առաջ մանրամասն դետալներով և պատմական ճշգրտությամբ:
Դրվագապատկերի համար օգտագործվել են տարբեր նյութեր, և տեղական հասարակական կազմակերպության նախագահ Անջելո Մոնտեզանոյի խոսքերով՝ դրա պատրաստման համար պահանջվել է երկու ամիս ժամանակ: Այս տարվա դրվագապատկերը 10 մետրով ավել է անցած տարի կրկին Տորտորա-Մարինայում ստեղծված դրվագապատկերից: «Որդեգրիր» հովվին» ակցիայի միջոցով դրվագապատկերի կառուցմանը կազմակերպիչները հրավիրել են մասնակցել քաղաքի բնակիչներին, ովքեր կարող էին Սուրբ Ծննդյան կոմպոզիցիայի համար գնել կերպարներից մեկին: Յուրօրինակ դրվագապատկերը կարելի է տեսնել մինչև Սուրբ Ծննդյան տոների ավարտը: