Իտալիա. Կարդացե՛ք ճաշացանկը ուշադիր

Մի խումբ զբոսաշրջիկներ ցնցվել են, երբ Վենետիկում բացօթյա սրճարանում ըմպելիք  պատվիրելուց հետո ստացել են 100 եվրոյի հաշիվ: Այդ դեպքը լավ դաս և հավելյալ հիշեցում կլինի զբոսաշրջիկների համար, որ պետք է կարդալ ամբողջ տեքստը ճաշացանկում, հատկապես, եթե այն հավաքված է փոքր տառաչափով:

 Caffe Lavena

Զբոսաշրջիկները Սան Մարկո հրապարակի հայտնի Caffe Lavena սրճարանում պատվիրել են 4  էսպրեսսո սուրճ, որից երեքը՝ լիկյորով: Ճաշացանկը կարդալիս նրանք չեն նկատել լրացուցիչ վճարը կենդանի երաժշտության համար, որը կազմել է հաշվի գրեթե կեսը՝ 42  եվրո:

 Caffe Lavena

1750 թվականին բացված սրճարանի տերը հայտարարել է, որ բոլոր վճարների մասին նշված է ճաշացանկում, ներառյալ՝ հավելյալ վճարները: Ինչպես նշել է սրճարանի մենեջեր Մասսիմո Միլանեզեն Corriere della Sera-ի հետ հարցազրույցում՝ եթե զբոսաշրջիկները կարծում են, որ հաշիվը շատ մեծ է, թող այցելեն այլ սրճարաններ, ինչպես դա անում են մյուս զբոսաշրջիկները, կամ սուրճը ըմպեն սրճարանի ներսում, որտեղ այն ավելի մատչելի է:

You might also like