Իտալիա․ Բանտը՝ որպես տեսարժան վայր

Գորգոնան, որը  Տոսկանիայի արշիպելագի ամենափոքրիկ կղզին է, կբացվի զբոսաշրջիկների համար 2016 թվականի մարտի վերջին։

Գորգոնան իրենից ներկայացնում է 3 քառակուսի  կմ մակերեսով  փոքրիկ հողակտոր։ Սակայն դա ոչ թե պարզապես փոքրիկ կղզյակ է Միջերկրական ծովում, այլ՝ ամենաիսկական բանտ։ Ի սկզբանե Գորգոնայում ապրել է ընդամենը 60 բանտարկյալ և  67 հասարակ քաղաքացի, իսկ այստեղ այցելում էին միայն մեկ նպատակով՝ բանտարկյալներին տեսակցելու։ Բայց արդեն այս ամսվա վերջից բանտ կարող են այցելել բոլոր ցանկացողները, սակայն կազմակերպված տուրիստական խմբի կազմում։  GorgonaԻ դեպ, զբոսաշրջիկների հետ այստեղ շատ խիստ կլինեն (այնուամենայնիվ, բանտը մնում է բանտ)։ Միաժամանակ կղզի կարող է այցելել ոչ ավել, քան  75 մարդ, իսկ  «բանտարկման ժամկետը» չի կարող գերազանցել 4 օրը։  Գորգոնա այցելելու համար զբոսաշրջիկները պետք է վճարեն 45 EUR եվրո ճանապարհի և  6 EUR եվրո մուտքի տոմսի համար։ 

Հատուկ զբոսաշրջիկների համար խիստ Գորգոնայում կհայտնվեն նաև  մի քանի լողափեր։ Բայց կղզու հատուկ կարգավիճակից ելնելով՝ արևայրուկ ընդունել այնտեղ՝ առանց ուղեկցորդի, դժվար թե հաջողվի։

You might also like