Խոհարարական ուղեցույցի երրորդ հրատարակությունում, որը նվիրված է իտալական «Pasticceri&Pasticcerie» (Հրուշակագործներ և հրուշակարաններ) քաղցրավենիքներին, խոհարարական քաղցր արտադրանք ունեցող հաստատությունների ցանկը գլխավորել է «Veneto» հրուշակարանը, որը գտնվում է Բրեշիա քաղաքում (Լոմբարդիա):
Դասակարգման երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանի «Besuschio ad Abbiategrasso» հրուշակարանը, որին հետևում են Պադուեի «Biasetto»-ն, Բոլոնեի «Gino Fabbri Pasticcere»-ը, Նեապոլի «Pasquale Marigliano a Ottaviano»-ն, Պրատոյի «Nuovo Mondo»-ն, Հռոմի «Cristalli di zucchero»-ն, Ավիլյանեի «Dalmasso»-ն (Թուրին նահանգ) և Սալերնո նահանգի երկու հրուշակարանները` Մոնտեզանո սուլլա Մարչելլանոյի «L’Orchidea»-ն և Պյաջինեյի «Պետրո Մաչելլարոյի հրուշակարանը»:
Բոլոր այս տասը հաստատությունները նշված են պատվավոր նշանով «Երեք տորթ» խոհարարական ուղեցույցում: