Իտալական լողափերում հայտնվել են փրկարար շներ

Իտալիայում բացվել է լողափնյա փրկարարների դպրոց շների համար: Ավելի քան 350 չորքոտանի փրկարար արդեն ծառայության է անցել լողափերում, ծովափնյա անվտանգության ծառայությունում և պարեկային նավակներում:

rescue dogs

Այս ոլորտում առաջին շները աշխատել են դեռևս 20 տարի առաջ, և այդ ընթացքում հասարակական լողափերում փրկել են հարյուրավոր կյանքեր, հատկապես՝ երեխաների: Ինչպես գրում է  Repubblica-ն՝ ամենահատնի  «վետերանները»  Արիելն ու  Ֆլիպերն է: Փրկարաների դպրոցում շան պատրաստումը տևում է  մեկ տարի:

rescue dogs

Դասընթացն ավարտած կենդանիներին տրվում է արտոնագիր, որը թույլ է տալիս նրանց աշխատել երկրի ցանկացած լողափում: Փրկարար շներին կարելի է հանդիպել Սիցիլիայում, Բարիում, Կալյարում,  Պեսկարում, Գարդա լճում և շատ այլ վայրերում:

You might also like