Իտալիայի նախագահին կարող են հյուրընկալվել բոլոր ցանկացողները

Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին, և հունիսի 11-ին բոլոր ցանկացողները կարող են այցելել Ռոզբերի վիլլա՝ Իտալիայի հանրապետության նախագահի նեապոլիտանական նստավայր։ Նախկինում Իտալիայի նախագահ Սերժիո Մատտարելլայի նստավայր կարելի էր այցելել միայն «FAI գարնանային օրեր» նախաձեռնության շրջանակներում։
Գիդի ուղեկցությամբ այցելությունները նախատեսված են 2016 թվականի մայիսի  7-ին և հունիսի  11-ին  10.00-ից 16.30-ին։ Վիլլա մուտք գործելու համար խմբերի ձևավորումը կկատարվի ամեն 30 րոպեն մեկ։

You might also like