Իտալիայում կանցկացվի Մանիկյուրի օլիմպիադա

Լոս Անջելեսից և Լոնդոնից հետո Իտալիայում առաջին անգամ փետրվարի 3-ին և 4-ին կանցկացվի  «Nailympics Competition»անունը կրող գեղարվեստական մանիկյուրի վարպետների օլիմպիադա, որին կմասնակցեն աշխարհի  ավելի քան  50 երկրների շուրջ 1000  մասնակից: Ինչպես սովորական սպորտային օլիմպիադաները, այս գեղարվեստական մրցույթը ևս անցկացվում է չորս տարին մեկ:

«Nailympics Competition»

Գեղարվեստական մանիկյուրի օլիմպիադան տեղի կունենա  «Nuova Fiera di Roma» ցուցահանդեսային կենտրոնում: Առաջին անգամ անցկացվելով 2001  թվականին`օլիմպիադան կարճ ժամանակահատվածում մեծ ժողովրդականություն վայելեց ողջ աշխարհում: Այս անգամ նրա անցկացման վայրը Իտալիան է` շնորհիվ «nail art»-ի միջազգային վարպետ Անտոնիո Սակրապանտեի` 2005 թվականի օլիմպիական չեմպիոնի:

«Nailympics Competition»

Օլիմպիադան բաղկացած կլինի չորս մրցույթներից` նվիրված մանիկյուրի տարբեր մեթոդներին: Դրանցից յուրաքանչյուրին կմասնակցեն թիմեր` բաժանված խմբերի  (նորեկներ, վետերաններ, վարպետներ): Փորձագետներից կազմված ժյուրին  միավորների համակարգի օգնությամբ կընտրի  լավագույն արվեստի գործը` ներկայացված մոդելների եղունգներին:

You might also like