Հռոմեական «Il Margutta RistorArte» ռեստորանը իր այցելուներին առաջարկում է ճաշել՝ շրջապատված վառ գույներով. նրա այցելուները կարող են վայելել ժամանակակից իտալացի նկարիչ Ջամպաոլո Ատցենի աշխատանքների ցուցահանդեսը:
Մետաֆիզիկական փոփ-արվեստի ոճի վառ նկարները, որոնցում դասական տարրերը խառնված են սյուրռեալիզմին, հասանելի կլինեն այս անսովոր ռեստորանի այցելուներին մինչեւ փետրվարի 17-ը: Ջամպաոլո Ատցենի ցուցահանդեսը կոչվում է «Fashion & Chips»: Իր նկարներում նա օգտագործում է նորաձևության և ինտերիերի տարրեր: