Իտալիա. Նեապոլում հինգ տարի անց կհայտնվի ռոբո-պիցցան

Robot pizzaՄոտ ապագայում պիցցան կսկսեն պատրաստել ռոբոտները: Այդ համարձակ նախագիծը սկիզբ է առել Նեապոլից, իսկ պիցցա ստեղծող  ռոբոտի հեղինակը նեապոլացի Բրունո Սիչիլիանոն է, ով  ռոբոտատեխնիկայի և ողջ աշխարհին հայտնի «Prisma Lab» ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ղեկավարն է: RoDyMan անվանումով ռոբոտը  ( Robotic Dynamic Manipulation-ի հապավումն է) նախատեսված է սպասարկելու համար և, ինչպես բացատրում է պրոֆեսոր Սիչիլիանոն, կարող է իրականացնել մինչև այժմ չհանդիպած մարդկային գործողություններ: RoDyMan-ը կունենա ողնաշար, երկու թեթև ձեռքեր և վրձիններից մատներ: Ոտքերի դերը կիրականացնի անիվների վրա ամրացված կլոր պլատֆորմը: Ռոբոտի գլուխը կունենա ստերոսկոպիկ տեսախցիկ, բացի դրանից, այն կունենա տարածքը ընդգրկող ազդակներ: Մոտակա հինգ տարում ռոբոտին կսովորեցնեն պիցցա պատրաստել. խոստանում է ստեղծողը: Այն հարցին, թե կարող է  RoDyMan-ն մրցել Նեապոլի լավագույն պիցցա պատրաստողի հետ, Բրունո Սիչիլիանոն պատասխանել է. «Դա գրեթե անհնար է, բայց մենք նախագծում կընդգրկենք քաղաքի լավագույն պիցցա պատրաստողներից մեկին, որի կողքին ռոբոտը արագորեն կսովորի բոլոր հմտությունները և ձեռք կբերի անհրաժեշտ ճկունություն»:

You might also like