Իտալիա․ Նեապոլը հրավիրում է փողոցային սննդի փառատոնի

International Street Food Parade-ը կամ փողոցային սննդի միջազգային փառատոնը կանցկացվի Նեապոլի  Centro direzionale ցուցահանդեսային սրահում, որը առիթի բերումով կվերածվի մակրո ռեստորանի, որտեղ մեկ հարկի տակ կհավաքվեն իտալական և արտասահմանյան  լավագույն ռեստորանները անիվների վրա՝  truck food-ները։ Բեռնատարներից բացի, որոնք առաջարկում են համտեսել սթրիթ-ֆուդի տարատեսակ տարբերակներ, տոնին տեղ կհատկացնեն խոհարարական ստենդներին, որոնք այցելուներին կառաջարկեն նեապոլիտանական ուտեստներ։

International Street Food Parade
Փառատոնին կմասնակցեն շատ հայտնի հյուրեր, կհնչի լավ երաժշտություն, որը կուղեկցի համտեսմանը։
Տոնը տեղի կունենա ապրիլի 22-ից 24-ին  12:00-ից 24:00-ին։ Համալիրի հասցեն է՝  Centro direzionale – Viale della Costituzionе, 82։ Մուտքը անվճար է։