Հռոմում ուժի մեջ է մտել պատժամիջոցների մասին օրենքը, որը վերաբերվում է փողոցում սնվող մարդկանց: La Repubblica իտալական թերթի տվյալներով՝ ամենաթանկը կարժենա Հռոմի Իտալիայի հրապարակում պաղպաղակ ուտելու հաճույքը. տուգանքը կազմում է 500 եվրո: Զբոսաշրջիկներին արգելվում է ուտել պիցցա, սենդվիչ, պանինի և ցանկացա`այլ ուտելիք հուշարձանների, ճարտարապետական ուղենիշերի մոտ և Հռոմի «պատմական կենտրոնում». հայտնում է The Telegraph-ը:
Չի կարելի սնվել «Piazza Navona» հրապարակի շատրվանների մոտ, որտեղ շատ են սրճարանները, ռեստորանները և փողոցային դերասանները, Պանթեոնի մոտ (նախկինում՝ Հռոմեական տաճար) և Via dei Fori Imperiali-ում, որը Կոլիզեյ տանող փողոցն է: Տուգանքի գինը տատանվում է €25 -ին մինչև €500 եվրո: Նման օրենք ընդունվել է Վենետիկում, որտեղ արգելվում է սնվել Սուրբ Մարկի հրապարակում, ինչպես նաև՝ Բոլոնիայում և Ֆլորենցիայում: