Իտալիա. Ապակու թանգարան կբացվի Մուրանոյում

Վերականգնված Ապակու թանգարանը կբացվի Մուրանոյում փետրվարի 9-ին՝ գլուխգործոցների յուրահատուկ ցուցադրությամբ. Barovie գավաթներից, մինչև ցուցանմուշներ՝ ստեղծված Սկարպի, Սեգուզոյի, Մարտինուցիի և Բարբինայի կողմից:

Museo del vetro

Առաջին անգամ թանգարանում կցուցադրվի վենետիկյան ուլունքների հավաքածուն: Եվ սա թանգարանի «նոր դեմքի» միայն մի մասն է, որը ենթարկվել է արմատական նորացման և վերակազմավորվել  է վերջին տեխնոլոգիայով: Մուրանոյի Ապակու թանգարանը, որը Վենետիկի Քաղաքացիական հիմնադրամի տասներկու թանգարաններից մեկն է, համարվում է, թերևս,  աշխարհում միակ վայրը, որտեղ ապակու արտադրության արվեստը ներկայացվում է հենց սկզբից:

Museo del vetro

Այստեղ կան հռոմեական ապակու օրինակներ, որոնք ստեղծվել են մ.թ.ա. երրորդից առաջին դարերում, Մուրանոյի ապակեգործների առաջին փորձերը, Վերածննդի դարաշրջանի, XVIII  դարի նորարարական վիրտուոզների և ХХ դարի նոր օրիգինալ ձևերի  նմուշներ:

You might also like