Գիտեք արդյոք, որ «Apple» ընկերության գործունեությանը և արտադրությանը նվիրված աշխարհի ամենահագեցած և ամբողջական թանգարանը գտնվում է Սավոնեում: Իրականում թանգարանը բացվել է 2002 թվականի մայիսի 11-ին, նրա հավաքածուում ընդգրկված է ընկերության գրեթե ողջ արտադրանքը, սկսած առաջին իսկ օրից՝ 1976 թվականից մինչև մեր օրերը. անձնական համակարգիչներ, օժանդակ սարքեր, աքսեսուարներ, Apple-ի նախատիպեր և այլն:
Սարքերը ցուցադրվում են՝ ըստ իրենց արտադրման ամսաթվի, էվոլուցիայի, ձևափոխման եզակի առանձնահատկության. այցելուն կարող է օգտագործել բոլոր ցուցանմուշները, չէ որ դրանք բոլորը աշխատող են: Թանգարանի կատալոգում առկա է ավելի քան 7000 ցուցանմուշ, այդ թվում՝ 987 անձնական համակարգիչներ և 142 MS-DOS մեքենաներ, 244 մոնիտորներ, 152 տպիչներ, 1330 օժանդակ սարքեր և շատ այլ իրեր:
Սավոնեի թանգարանը միակն է Կալիֆորնիայում Apple-ի «հարազատ» թանգարանից հետո, որը հավանության է արժանացել հենց Սթից Ջոբսի, Apple ընկերության մարքետինգի գծով ավագ մենեջեր Բրետտա Մյուրրեյի կողմից: Իտալական թանգարանի միակ խնդիրը նրա տարածքն է, հենց այդ պատճառով ներկա դրությամբ կազմակերպիչները զբաղված են ավելի մեծ տարածք տեղափոխվելու գործերով, որը հատկացրել են տեղի իշխանությունները: Նորացված Սավոնեի թանգարանը կբացվի 2015 թվականի ամռանը:
Ինչպես խոստանում է «Ամեն ինչ Apple-ի մասին» ոչ կոմերցիոն ընկերության երիտասարդ վիցե-նախագահ Անդրեա Պալերմոն՝ ինչպես առաջին Macintosh-ի կաղապարի վրա 1984 թվականին փորագրված է եղել դիազայներների անունները, Սավոնեի թանգարանը ևս կունենա սիմվոլիկ պատ, որտեղ փորագրված կլինեն հովանավորների անվանումները: