Իտալիա. Մոդենան երեք հարկ թանգարանային տարածք է հատկացրել երշիկեղենին

Մոդենայում  (Էմիլիա-Ռոմանիա) բացվել է Իտալիայում առաջին թանգարանը, որն ամբողջությամբ նվիրված է երշիկային արտադրանքին: «Musa» անվանումը կրող թանգարանը զբաղեցնում է երեք հարկ և ավելի քան  200 քառակուսի մետր ցուցահանդեսային սրահ, որտեղ հավաքված են նկարներ, տեսանյութեր, տեքստային նկարագրեր հայտնի պատմություններով և, նույնիսկ, անեկդոտներով:

Sausage

Առանձին ցուցահանդես նվիրված է հնագույն մեքենաներին և մեխանիզմերին, որոնց վրա աշխատել են վարպետները իտալական ավանդական երշիկեղեն և խոզապուխտ պատրաստելիս: Ուշադրության են արժանացել նաև արհեստները, որոնք սերտ կապ ունեն մսագործության հետ. սկսած՝ խոզապուխտը կտրելու արվեստից, մինչև՝ երշիկի լցոնումը և կապումը:

«Musa»

 

Նոր թանգարանը հնարավորություն է  տալիս ծանոթանալ պատրաստման ավանդույթներին, պատմությանը, Իտալիայի տարբեր շրջաններում արտադրվող մսի և երշիկեղենի բազմազանությանը: Այնիրենից ներկայացնում է համի յուրօրինակ տոնավաճառ, որտեղ նաև նախատեսցվում է անցկացնել համտեսման և մասնագիտական  դասընթացներ:

You might also like